Համացանցից օգտվողներին շոկի մեջ է գցել տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես Սաուդյան Արաբիայում 10-ամյա աղջնակը, որի ձեռքին Կալաշնիկով ինքնաձիգ է, քիչ է մնացել գնդակահարի իրեն նկարահանող օպերատորին:
Բարեբախտաբար, տղամարդը ողջ է մնացել, նա չի տուժել, հաղորդում է Metro-ն:
AK-47 ինքնաձիգից տոնական «հրավառությամբ» 10-ամյա աղջիկը նշել է Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից գործողության սկիզբը: Ընդ որում, զինվորականը, որը ցանկացել է նկարահանել ինքնաձիգով աղջկան, հաշվի չէր առել, որ փոքրիկը կկարողանար քաշել ինքնաձիգի ձգանը: Օպերատորը միայն հրաշքով է ողջ մնացել:











