Ապրիլի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատմական տեսահոլովակի պրեմիերան։

Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գրիշա Աղախայանը՝ Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ, երաժշտական նախագիծ են ձեռնարկել, որտեղ համաշխարհային մշակույթի ներկայացուցիչները կոչ են անում դադարեցնել բռնությունները, սպանությունները, կանխել ցեղասպանությունները։

Millions of Lives-ի կայքի փոխանցմամբ, նախագծին մասնակցում են Շարլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալյեն, Պատրիկ Ֆիորին, Մարիամ Մերաբովան, Ալեն Թերզյանը, Սեբուհ Սիմոնյան, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Սպիվակովը, Իշտար Ալաբինան, Տիգրան Պետրոսյանը Միխայիլ Գալուստյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դմիտրի Խառատյանը, Էռնա Յուզբաշյանը եւ այլք։

Երգի երաժշտությունը գրել է Կարեն Մարգարյանը, խոսքերը՝ ամերիկացի գրող Ռիտա Մեյինն են, իսկ ռեժիսորները՝ Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալյա Իվանովան եւ Օլեգ Տարավկովը։