Թուրքիայում ոստիկանների կողմից տան խուզարկության ժամանկ 25-ամյա Դիլեք Դողանի սպանության պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ 25-ամյա Դիլեք Դողանի սպանության գործին է կցվել համացանցում հայտնված տեսագրությունը, որում ապացուցվում է, որ ոստիկաններն են սպանել Դիլեք Դողանին։

Համացանցում հայտնված տեսագրության մեջ լսվում է, որ ոստիկանն ասում է Դիլեք Դողանին. «Ես քեզ ինչ ասացի, ես քեզ ինչ ասացի»։ Իսկ Դիլեք Դողանը բղավում է. «Ի՞նչ եք անում»։ Այս խոսքերից հետո կրակոց է լսվում ու աղջիկը տապալվում է գետին։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ոստիկանությունը DHKP/C-ի (մարքսիստ-լենինիստ) անդամների դեմ գործողությունների շրջանակներում ներխուժում են H.R.K.-ի բնակարան։ Թեեւ նա բնակարանում չի լինում, ոստիկանները սկսում են խուզարկել տունը, որի ընթացքում սպանում են H.R.K-ի քրոջը՝ Դիլեք Դողանին։