Երեւանի Շենգավիթ համայնքում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Դեպքի հանգամանքները պարզվում են:

«Գուդ վին» գրասենյակից էլ հայտնեցին, որ որեւէ մանրամասներ չգիտենք: