Թայվանի Matichon TV հեռուստաընկերությունը հոլովակ է ցուցադրել, որտեղ տեղաբնակներից մեկը խնամում է կիսված ու հրաշքով ողջ մնացած ձկանը։
Ձկան խանութի տերը պատմել է, որ ակվարիումներից մեկի մեջ հայտնաբերել է կենդանի մնացած կես ձուկ՝ գլուխն ու վերին լողաթեփուկը, հայտնում է «Ռոսբալտ»-ը։
Տղամարդը խղճացել է կենդանուն եւ տուն բերել, որտեղ ձուկն ապրել է եւս կես տարի։ Նա իհարկե առանց պոչի լողալ չի կարողանում, սակայն մարմնի մնացած հատվածները կարողանում է շարժել։











