Էջմիածին քաղաքի իրենց բնակարաններից բնակարանային գողություն կատարելու համար դեկտեմբերի 25-ին, բերման են ենթարկվել 33-ամյա Սարգիս Գրիգորյանը, եղբայրը` 21-ամյա Հարություն Գրիգորյանը եւ 22-ամյա Արսեն Ղազարյանը:
Բնակարանային խումբը, որը բացահայտվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիր վարչությունների եւ Վաղարշապատի բաժնի աշխատակիցների ձեռնարկած աշխատանքների արդյունքում, իր հաշվեկշռում ուներ 25 թալանած բնակարան: Թալանված տները Էջմիածնում եւ հարակից գյուղերում էին:











