Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հաջողություն է մաղթել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին եւ աջակցություն հայտնել ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին: Ինտերֆաքս Ուկրաինայի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Կիեւում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իրեն տեսնում է կառավարության ղեկավարի պաշտոնում, եթե դրանում ընդգրկվի Սահակաշվիլին եւ բացակայի Ավակովը:
«Հույս ունեմ, որ նա (Սահակաշվիլին) իրեն որպես լավ նահանգապետ կդրսեւորի, քանի որ հիմա Օդեսայի մարզը դեռեւս ո՛չ առաջին, ո՛չ հինգերորդ, ո՛չ էլ նույնիսկ տասներորդ տեղում է, այլ տասնվեցերորդ: Այդ պատճառով ես նրան հաջողություն եմ մաղթում Օդեսայի վարչակազմի ղեկավարի պաշտոնում»,- ասել է Յացենյուկը:
Նա նաեւ ընդգծել է, որ Ավակովն Ազգային ոստիկանությունում արժեքավոր բարեփոխումներ է իրականացրել եւ հետագա բարեփոխումների իրականացման հարցում աջակցության է արժանի:
«Նա արժանի է աջակցության, ինչպես նաեւ հետագայում կառավարության եւ վարչապետի հետ իրավապահ համակարգում բարեփոխումների իրականացնելու, եւ այլ կերպ չի լինի»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը տեղեկացրել էր, որ Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում լեզվակռիվ է ունեցել Օսեդայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, որի ընթացքում Ավակովը ջուր է շփել Սահակաշվիլիի դեմքին:











