Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ներկայացրել է Օդեսայում էքսպրես պսակադրությունների տունը։

«Ահա այսպիսի տեսք կունենա պսակադրությունների մեր տունը, որը քաղաքային իշխանություններն ուզում են քանդել։ Ծառայությունը հասանելի կլինի շուրջօրյա, այնտեղ միշտ հերթապահ աշխատակիցներ կլինեն, եւ հերթեր չեն գոյանա»,– գրել է Սահակաշվիլին Facebook–ի իր էջում եւ հավելել, որ դա արվում է ընթացակարգերի պարզեցման եւ քաղաքացիների սպասարկման որակի բարելավման համար։

Նա նաեւ նշել է, որ նման տունը կդառնա Օդեսայի զբոսաշրջային ապրանքանիշը եւ համանման կենտրոնների օրինակներ է բերել Լոս Անջելեսում, Բաթումում։ Սահակաշվիլիի խոսքով՝ պաշտոնյաները դժգոհ են եւ դատախազություն դիմում են ներկայացրել։ «Ժամանակավոր շինության թույլտվություն ստանալու համար եռամսյա ընթացակարգ է պետք անցնել։ Եթե ուզում ես արագ հաստատեն, ուրեմն կաշառք տուրք»,– ասել է նահանգապետը։

Սահակաշվիլին նշել է, որ մտադիր չէ երեք ամիս սպասել։