Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակչի տան մուտքի մոտ տեղադրված տեսախցիկները ֆիքսել են մի պումայի, որը քարշ է տալիս սպանված եղջերուին։ Տեսահոլովակը Storyful օգտատերը դեկտեմբերի 15-ին հրապարակել է YouTube-ալիքում։ Մեկ օրում այն դիտել են ավելի  քան 16 հազար անգամ, հայտնում է Lenta-ն։

Տեսահոլովակին կցված մեկնաբանության մեջ ասվում է, որ եղջերուի սպանությունը տեղի է ունեցել Պիտեր Ռաունբյուլերի տան շեմին։ Եղջերուն այդ տարածքում վարդի թփեր էր ուտում, երբ նրա վրա հարձակվել էր գիշատիչը։