Դրոնի օպերատորին հաջողվել է նկարահանել, թե ինչպես են հասուն կետադելֆինենրը իրենց ձագերին որսորդություն սովորեցնելու համար բռնում ու ողջ- ողջ ուտում շնաձկներին, հայտնում է Life–ը։

Դրոնի օպերատոր Սլեյթեր Մուրը իր անօդաչուի միջոցով նկարահանել էր հազվագյուտ կադրեր՝ երկու մեծահասակ էգ կետադելֆիններ ու երկու ձագ շնաձկների որսի էին դուրս եկել Քալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում։ Էգ կետադելֆինները բռնում էին դեռ ողջ շնաձկներին ու ուտում,  իսկ երիտասարդ կետադելֆինները, նայելով իրենց մայրերին, որսորդություն էին սովորում։ Հավանաբար սա աշխարհի ամենավտանգավոր «մանկական սնունդն» է, գրում է The Verge-ը։

Սլեյթեր Մուրը Sea Wolf II նավի վրա էր, երբ իր անօդաչուն կառավարելիս  նկատել է նեղուցում լողացող կետադելֆիններին։ Մոտեցնելով դրոնը՝ նա նկատել է, որ մայրերը իրենց ձագերին սովորեցնում ե շնաձուկ որսալ։

Կետադելֆինները կետանմանների խմբին պատկանող կաթնասուններ են։ Դրանց երկարությունը կարող է տասը մետրի հասնել, իսկ քաշը՝ ութ տոննայի։ Կետադելֆինները գիշատիչներ են։

Կետադելֆինների ստամոքսում հաճախ են գտնում շնաձկների առտամներ, սակայն գրեթե ոչ ոք երբեւէ չէր տեսել, թե ինչպես են նրանք շնաձուկ որսում, քանի որ դա միշտ մարդկանց աչքերից հեռու էր տեղի ունենում։Բայց հիմա, փոքր անօդաչու սարքերի զարգացմանը զուգահեռ,գիտնականները սկսել են ավելի շատ մանրամասներ իմանալ այդ կենդանիների կյանքից։