2013 թվականին ընտրված Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տառացիորեն անմիջապես դարձավ համաշխարհային լրատվամիջոցներում ամենաքննարկվող անձը: Դա բնական է, քանի որ նա զարմանալիորեն տարբերվում է շատուշատ կարդինալներից, որոնք ձգտում են ստանալ բոլոր կաթոլիկների ղեկավարի տիտղոսը: Հռոմի նոր պապը հայտնի է ոչ միայն որպես տաղանդավոր ղեկավար, այլեւ փայլուն հռետոր: Ֆրանցիսկոս 1-ինի ելույթները վկայում են նրա մտքի բազմակողմանիության եւ խորապես կրթված լինելու մասին: Պապին հուզող խնդիրների շրջանակը ընդարձակ է եւ տարատեսակ՝ հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմ, անհանգիստ Ուկրաինա, ազգամիջյան հարաբերություններ, սեռական փոքրամասնությունների խնդիրներ եւ արտամուսնական կապերից ծնված երեխաներ: 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցողասպանության մասին նրա ելույթը հարուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը միայն «ցեղասպանություն» բառի օգտագործմամբ: Նշենք, որ 2016-ի մայիսին հովվապետն այցելել է Հայաստան:

Հռոմի պապի տարեդարձի օրը որոշել ենք ընտրել նրա կյանքի եւ գործունեության ամենահետաքրքիր փաստերը:

Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին պապն է, որն ընտրել է Ֆրանցիսկոս անունը:

Ի տարբերություն մյուս եկեղեցականների՝ նա իր ամբողջ ժամանակը չի նվիրել աստվածաբանության ուսումնասիրմանը: Ֆրանցիսկոսը համալսարանում է սովորել եւ քիմիկոսի դիպլոմ ստացել: Որոշ ժամանակ նա նույնիսկ միջնակարգ դպրոցում քիմիա է դասավանդել:

Նստել եւ սպասելու փոխարեն, մինչ խոհարարն ինչ-որ բան կպատրաստի, Ֆրանցիսկոս պապը հաճախ ինքն է զբաղվում կերակուր պատրաստելով: Ասում են, որ նրա մոտ հատկապես պաելյան է հաջող ստացվում (իսպանական ազգային ճաշատեսակ):

Մինչեւ հոգեւորական դառնալը Ֆրանցիսկոսը (այդ ժամանակ դեռեւս Խորխեն) պաշտում էր ընկերուհու հետ թեժ տանգո պարել:

Կաթոլիկ եկեղեցու գործող ղեկավարը արգենտինական գիշերային ակումբում հսկիչի աշխատանքային փորձ ունի:

Հռոմի կաթոլիկության պատմության մեջ Ֆրանցիսկոսը Ամերիկայից առաջին պապն է:

Նա նաեւ պատմության մեջ ճիզվիտների օրդենից Հռոմի առաջին պապն է:

Ֆրանցիսկոս պապը ֆուտբոլ է սիրում եւ ակտիվորեն երկրպագում է արգենտինական «Սան Լորենսո» թիմին:

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին դուր է գալիս ֆանտաստիկան: Նա Թոլկիենի մեծ թվով գրքեր է կարդացել:

Պահպանողական լինելով՝ Ֆրանցիսկոս պապը չի աջակցում արտամուսնական կապերին, սակայն կարծում է, որ եկեղեցին եւ հոգեւորականները չպետք է հրաժարվեն այդպիսի կապերից ծնված երեխաներին մկրտելուց:

Ֆրանցիսկոս պապը անչափ համեստ է եւ ի տարբերություն շատ կարդինալների, որոնք նախկինում ստացել են պապի տիտղոս, իր համեստությունը չի կորցրել նաեւ կենցաղում: Ստանալով շքեղ եւ արտասովոր նվերներ՝ պապը դրանք հաճախ վաճառում է, իսկ փողը բարեգործության տրամադրում:

1994 թվականից ի վեր պապը հեռուստահաղորդումներ չի դիտում, քանի որ Կույս Մարիամին այդպիսի երդում է տվել:

Պապի ճակատագրում 13 թիվը միստիկական դեր է խաղում: Հոգեւորականի աստիճան է ստացել 1969 թվականի դեկտեմբերի 13-ին: Պապ է ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փաստացի քաղաքագետ է: Նա ազատ խոսում է լատիներենով, իսպաներենով եւ իտալերենով, նաեւ հասկանում է գերմաներեն, ֆրանսերեն, պորտուգալական անգլերեն եւ ուկրաիներեն: