Թուրքիայում մեծ արձագանք է գտել մի առեւտրի կենտրոնից գողություն անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդի սպանությունը։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանի կողմից գողության մեջ մեղադրվող երիտասարդին սպանելու գործով հայտնվել է տեսագրություն։
Տեսագրության մեջ երեւում է, որ ոստիկանը հասնում է գողության մեջ կասկածվող երիտասարդին, ատրճանակի կոթով հարվածում նրա գլխին։ Այդ ըթնացքում կրակոց է հնչում ու երիտասարդը տապալվում է է գետին ու մահանում գլխին ստացած հրազենային վնասվածքից։
Ոստիկանը նշել է, թե ինքը կրակելու մտադրություն չի ունեցել, պարզապես ցանկացել է ատճանակի կոթով հարվածել, իսկ կրակոցը պատահական է եղել։











