Հայաստանցի շրջանավարտներն այսօր նախընտրում են դառնալ հաշվապահներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, մարկետոլոգներ եւ իրավաբաններ:
NEWS.am-ը հարցախույզ է իրականացրել մայրաքաղաքում՝ փորձելու հասկանալ, թե որ մասնագիտություններն են նորաձեւ այսօր եւ ինչ են նախընտրում հայ երիտասարդները:
«Հայաստանում ավելի հեշտ կլինի տնտեսագիտությամբ աշխատանք գտնել, փող աշխատել, քան մյուս մասնագիտություններով»,- ասում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դիմորդ Ալֆրեդը:











