Երեւանի Պռոշյան փողոցի բնակիչ, 37-ամյա Վահան Իսահակյանը բերման է ենթարկվել ոստիկանություն զենք զինամթերք  պահելու կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից։ 

Նրա մոտ հայտնաբերվել է  «Մակարով» տեսակի ատրճանակ եւ փամփուշտներ։  Հայտնաբերվածը առգրավվել է։  կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են։