Կետադելֆինների ուսումնասիրության հեռավորարեւելյան նախագծի հետազոտական խմբի գիտնականները առաջին անգամ տեսագրել են մի խումբ կետադելֆինների հարձակումը 12 մետր երկարության կետի վրա՝ Կամչատկայի ափերի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կենսաբան Տատյանա Իվկովիչի խոսքով, այդ հետազոտությունների ընթացքում իրենց միայն մեկ անգամ է բախտ վիճակվել տեսնել, թե ինչպես են կետադելֆինները ուտում կետին։ Իսկ հիմա նրանց հաջողվել է նաեւ տեսագրել այդ հարձակումը։
«Սա իրոք հազվագյուտ երեւույթ է՝ նախ կետադելֆինները սակավաթիվ են, ու նրանց դժվար է հանդիպել։ Ամբողջ հեռավոր արեւելքում՝ Չուկոտկայից մինչեւ Կուրիլներ մոտ 200 գիշատիչ կետադելֆիններ կան»,- ասել է Իվկովիչը։











