Մոսկվայից Անթալիա չարթերային չվերթի հարբած ռուս ուղեւորը օդանավի մեջ սկանդալ է սարքել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ռուս ուղեւորը թռիչքի ժամանակ սկսել է ձեռքերով ուժգին հարվածել նստատեղերին, որի հետեւանքով ձեռքերը սկսել են արյունոտվել։ Նա սկսել է ցավից բղավել ու անհանգստացնել մյուս ուղեւորներին։

Օդանավի անձնակազմին չի հաջողվել նրան հանգստացնել, սակայն վայէջքից հետո նրան դիմավորել են թուրք ուստիկանները։