Նյու Յորքում ռեթրիվերը փրկել է եղնիկի ձագին, որը քիչ էր մնում խեղդվեր։ AP-ի փոխանցմամբ, ռեթրիվերը շտապել է օգնել եղջերուի ձագին։ Նա ատամներով բռնել է եղջերուի վզից ու սկսել է լողալ դեպի ափ։ Տեսագրության մեջ, որը շան տեր է նկարահանել, երեւում է, թե ինչպես է շունը քթով հրում եղջերուի ձագին, որպեսզի վերջինը շարժվի։