Երկու մոպեդով չորս հանցագործներ կողոպտել են «Պորշե» ավտոմեքենայի վարորդին, որը խցանման մեջ էր կանգնած։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։
Տեսագրությունում երեւում է՝ ինչպես են երկու հանցագործները մոպեդով մոտենում ավտոմեքենային, որից հետո հանցագործներից մեկը սկսում է սպառնալ «Պորշե»-ի վարորդին՝ ենթադրաբար դանակով։ Այդ պահին տրանսպորտային միջոցին մոտենում են մոպեդով եւս երկու անձինք։ Երբ վարորդը նրանց է տվել թանկարժեք իրերը, չարագործերը լքել են դեպքի վայրը։
Ոստիկանությունում նշել են, որ արդեն զբաղվում են միջադեպի հետաքննությամբ։











