Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեքի շրջանում քաղաքացին մանգաղով հարձակվել է Աթաթուրքի արձանր վրա։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Սիվերեքում քաղաքացիները ահանզանգել են ոստիկանություն՝ հայտնելով, որ մի քաղաքացի մանգաղով հարվածում է Աթաթուրքի արձանին։
Դեպի վայր մեկնած իրավապահները ձերբակալել են Մեհմեդ Մալբորա անունով քաղաքացուն, ով բարձրաձել էր արձանի պատվանդանի վրա եւ մանգաղով հարվածում էր արձանին։
Մեհմեդ Մալբորան բղավում էր, որ թուրքերի կրոնի մեջ հեթանոսություն չկա եւ պետք է Աթաթուրքի արձանը վերացնել։











