Բլագովեշչենսկ մեկնելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 1-3-ը գտնվել է Հարավային Սիբիրում։ Այստեղ նա երկու ժամ հետապնդել է գայլաձկանը, որին երկու ժամ չէր հաջողվում սպանել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարավային Սիբիրում Պուտինը ցանկանում էր տայգայում ձկնորսությամբ զբաղվել։ «Այնտեղ նախագահը ստորջրյա որսով է զբաղվել, երկու ժամ հետապնդել է գայլաձկանը, որին չէր կարողանում կրակել, սակայն ի վերջո հասել է իր նպատակին»,- ասել է Պեկսովը։











