Երեւանում բջջային հեռախոսի գողության հերթական դեպքն է գրանցվել:
Ոստիկանության հաղորդմամբ, հուլիսի 14-ին Հրաչյա Քոչար փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է քաղաքացու բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Փողոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են գողությունը կատարած երիտասարդին:
Ոստիկանությունը հորդորում է տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (010) 23-02-02 կամ (010) 27-02-02:











