Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ ԱԺ դահլիճում առաջացել է շփոթ և քվեարկության դրված նախագիծը Սահմանադրական օրենքի նախագիծ չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելը Սահմանադրական օրենք չէ։ Սահմանադրական օրենք է այն դատական օրենսգրքի նախագիծը, որը ես այսօր ներկայացրել եմ, որովհետև այն նախագիծը, որ ես այսօր ներկայացրել եմ, անդրադարձ է կատարում Սահմանադրությամբ նախատեսված հարցերին ևս», - պարզաբանել է Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը՝ շփոթն առաջացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երբ հայտարարեց, որ քվեարկության է դրվում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը Սահմանադրական օրենք է, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ շփոթն այդտեղից է գալիս, քանի որ քվեարկության դրված նախագիծը Սահմանադրական օրենք չէ և 63 ձայնի պահանջ չկա»։

Մեկի համար կարող է լինել սահմանադրական, մյուսի համար՝ ոչ. Հրայր Թովմասյանը՝ Դավիթ Հարությունյանի հայտարարության մասին

 ԱԺ–ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ քաշքշուկ է եղել

«Ծառուկյան» խմբակցությունում սկզբում որոշել են կողմ քվեարկել խնդրահարույց օրենքին. Ինչո՞ւ է «շփոթվել» Նապոլեոն Ազիզյանը

Այն, ինչ րոպեներ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում, մեզ համար անընդունելի է. Էնֆիաջյանը՝ Ազիզյանի քվեարկության մասին

«Անցի առաջ». խառնաշփոթ ԱԺ-ում. Դատական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին մեծ աղմուկով