Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի միջեւ։ Պատգամավորների վիճաբանությունը պատճառը Դատական օրենսգրքին Նապոլեոն Ազիզյանի կողմ քվեարկելն է եղել։ Խմբակցությունը որոշել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, սակայն Ազիզյանը, իր մեկնաբանմամբ, շփոթմամբ կողմ է քվեարկել։
NEWS.am–ի տեղեկություններով՝ հենց դահլիճում Սերգեյ Բագրատյանը նյարդայնացած վիրավորական խոսքեր է հնչեցրել Նապոլեոն Ազիզյանի հասցեին, ինչից վիրավորվել է Արթուրհիմա Մանուկյանը եւ արդեն խմբակցության աշխատասենյակում հաշիվ պահանջել Բագրատյանից իր հոր ընկերոջը հայհոյելու համար։ Նրանք լեզվակռվի են բռնվել, որից հետո քաշքշել են միմյանց։
Թեեւ վիճաբանության աղմուկը լսվել է նաեւ միջանցքում, սակայն խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե նրանց միջեւ որեւէ քաշքշուկ տեղի չի ունեցել։ Պարզապես պատգամավորները բարձրաձայն հարցեր են քննարկել։




























