«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ ԱԳՄԱ նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատմամբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր օգտագործվում է արտերկրում Իրանի դեսպանատների դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Մի որոշ ժամանակ առաջ է X հարթակը այն ավելացրել իր սիմվոլների ցանկում:

Պատահակա՞ն է: Վատ է: Քանի որ այս նրբություններին պետք է տիրապետի բարձրաստիճան դիվանագետը:

Միտումնավո՞ր է: Շատ վատ է: Քանի որ մեր հարևանները գերզգայուն են նման հարցերի նկատմամբ: Եվ հենց այսպիսի «դետալների» պատճառով նաև մեր փոխհարաբերությունների նշաձողը իջնում և իջնում է»։