Դեկտեմբերի 23-ին Շրի Լանկայում ավտոբուսը ընկել է ջրանցքի մեջ. ավտովթարի հետեւանքով առնվազն 2 մարդ է զոհվել, եւս 44-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Adaderana տեղական լրատվական պորտալը:

Ավտոբուսը Սաբարագամուվայից ընթանում էր դեպի երկրի մայրաքաղաք Կոլոմբո, երբ շրջվել եւ ընկել է ջրի մեջ: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: