Երեքշաբթի երեկոյան Օրենբուրգի շրջանում ավտոմեքենայի՝ բեռնատարին բախվելու հետեւանքով զոհվել է չորս մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Կուվանդիկսկի շրջանի Օրենբուրգ-Օրսկ ավտոճանապարհի 218-րդ կիլոմետրին։
«Ըստ նախնական տեղեկությունների, Renault մակնիշի մեքենան անցել է հանդիպակաց գոտի եւ բախվել Freightliner բեռնատարին: Ավտոմեքենայի վարորդը եւ երեքը ուղեւորները տեղում մահացել են մինչեւ շտապօգնության ժամանելը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Բեռնատարը վառելիք էր տեղափոխում, բայց բախումից այն չի այրվել: Տեղում աշխատում են ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները:











