Վերջերս տեղի ունեցած ուժեղ փոթորիկը թույլ է տվել բրիտանական Ռեդքար քաղաքի բնակիչներին զբոսնել յոթ հազար տարվա հնության քարացած անտառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով GazzetteLive-ը: Ուժեղ ալիքները լվացել-տարել էին ափի ավազները, որոնց տակ այժմ կարելի է տեսնել հինավուրց կաղնիների, կեչիների, ժանտաթզենու, ինչպես նաեւ խորտակված նավակների մնացորդները: Այս անտառի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել 1871 թվականի աղբյուրներում, երբ այստեղ վայրի խոզի ժանիքներ եւ եղջերուի եղջյուրներ էին հայտնաբերվել:











