Սոցկայքերի թուրքական տիրույթում մեծ արձագանք է գտել Թուրքիայի ամբողջովին քրդաբնակ Շրնաք նահանգում նախահարսանեկան երեկոյի տեսագրությունը։

Հարսանիքից մեկ օր առաջ հարսի հորական տանը կազմակերպվող եւ հրաժեշտի բնույթ ունեցող Խնայի երեկոն Շրնաքում իսկական «ուլտրամոդեռն» փարթիի է վերածվել։

Աչքի են ընկնում քրդերի ավանդական հանդերձանքով երիտասարդները, որոնք ինքնամոռաց «տժժում» են ռիթմիկ երաժշտության տակ։