Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է: