Այսքան տարի հասարակական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել այդ կարգի ջրառը, բայց դուք ձեր մտահոգություններով հանդերձ անընդհատ քվեարկում էիք կողմ, հիմա եկել մտահոգության մասին եք խոսում: Այս մասին ԱԺ-ում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լումների ժամանակ տեղից հայտարարեց «Թռչնասերների կենտրոն» ԲԸ-ը ղեկավար Սիլվա Ադամյանը՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:
«Ում եք հիմարի տեղ դնում: Դուք թույլ չեք տալիս խոսել եւ ստիպված ենք այս կարգով դրա մասին ասել: Դուք ոնց կային, էդպես էլ մնացել եք ու չեք փոխվել ու չեք փոխվի»,-հայտարարեց Սիլվա Ադամյանը:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր հարցադրման մեջ եղել է միայն մտահոգություն, ինչպես անել, որ իրավիճակն ավելի կառավարելի դարձնեն:
Իր հերթին լսումները վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը նշեց, որ նախկինում Սեւանի խնդիրների հարցով քննարկում է կազմակերպվել, հրավիրվել են բոլոր կազմակերպությունները, անգամ նրանց ներկայացուցիչներն ավելի շատ իրավունք են ստացել, քան պատգամավորները,ոչ մեկին չի արգելվել մասնակցել եւ իրենց առաջարկները անել:
Ավելի վաղ Խոսրով Հարությունյանը դիմելով բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին նշել էր. «Ժամանակն է ունենալ Սեւանի խնդիրներով համապարփակ, ընդգրկուն ծրագիր, մշակել ճանապարհային քարտեզ եւ քայլ առ քայլ լուծեր խնդիրները»:











