Տավուշի մարզի Դիլիջանի թունելում քիչ առաջ հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը NEWS.am–ին ասաց, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 11։17–ին։
«Ահազանգ է ստացվել, որ թունելում բեռնատար մեքենա է այրվում։ Տեղում այս պահին աշխատում են ԱԻՆ աշխատակիցները»,– ասաց նա։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։













