Նյու Յորքից ամերիկացի Էդդի Լոուրենսը սովորել է ջրարջերին անտառից դուրս հանել: Դա նրան հաջողվում է ֆլեյտա նվագելու շնորհիվ, հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով Metro հրատարակությանը:
Հոլովակը նկարահանվել է Բաշեր Սթեյթի անտառում: Հենց տղամարդը սկսում է ֆլեյտա նվագել, անտառից նրա մոտ են գալիս ջրարջերը՝ երաժշտի առջեւ կիսաշրջան կազմելով: Արդյունքում ամերիկացուն հաջողվել է իր շուրջը մոտ 20 կենդանի հավաքել:
Նշվում է, որ համերգից հետո ջրարջերը վերադարձել են անտառ:











