Անգլիայի հարավում՝ ծովափնյա Բորնմուտ քաղաքի Cameo գիեշային ակումբում տարածված արցունքաբեր գազի հետեւանքով 40 մարդ է տուժել, հայտնել է Դորսետ կոմսության ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ժամը 2:00–ին Դորսետի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ ինչ–որ իրիտանտ, ենթադրաբար քլորբենզալմալոնոդինիտրիլ է բաց թողնվել Բորնմուտի Ֆեր Ուեյլ ռոուդ փողոցում գտնվող Cameo գիեշային ակումբի ներսում»,–ասել է նա։

Իրավապահ մարմնի ներկայացուցչի խոսքով՝ ակումբի ղեկավարության կողմից տարհանման որոշում կայացնելուց հետո շտապօգնությունը 40 մարդու է օգնություն ցուցաբերել։