Անհրաժեշտ է բացառել ղարաբաղյան հիմնախնդիրը ցանկացած գնով լուծելու սկզբունքը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանության վրա կարող է ճնշում գործադրվել տարբեր կողմերից:

«Նրանք մեծ իշխանություն ունեն եւ կարող են համարձակ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ զիջումների գնալ: Սակայն դա ցանկացած իշխանության համար սխալ կլինի, եթե գնան մեր շահերին հակասող լուծումների»,- նշեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակն իրեն հիշեցնում է 90-ական թվականները, ինչն իրեն անհանգստացնում է: