«Ինձ սազական չէ՝ գնալ, կանգնել եւ ասել՝ հեռացի՛ր»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես հեղափոխության աջակից ինչո՞ւ չի պահանջում  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականը։ 

«Ես այն գլխից եմ ասել՝ հեռացիր։ Նա արաժանի չէ Գյումրու քաղաքապետի աթոռին։ Ափսոսում եմ, որ կառուցածներս նման մարդիկ են եկել առանց ժողովրդի ընտրելու»,–նշեց նա։

Սակայն Վարդան Ղուկասյանը, այնուամենայնիվ, չի ժխտում, որ բացականչել է «Մերժիր Սերժին». «Հա ասել եմ, չեմ էլ փոշմանել։ Լավ եմ արել, ասել եմ, բայց Բալասանյանը շատ փոքր է»։

Նա ընտրական օրենսգրքում փոփոխություն կցանկանար տեսնել Գյումրիի ու Վանաձորի ՏԻՄ ընտրությունների մասով, հատկապես քաղաքապետի ընտրության առումով։

«Ճիշտ է բլոտի միջի խայտառակ քուանշը հանեցին, բայց ինչի համար է ավագանին ընտրում քաղաքապետին, երբ ավագանին է ընտրում քաղաքապետին, քաղաքապետը կախված է լինում ավագանուց։ Դրա համար այսօր հասարակությունը ասում է 300-500 հազար եւ մեկ միլիոն դրամ գումարներ է տալիս ավագանուն»։