Գյումրու՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը 48 կողմ ձայնով ընտրվեց Երեւանի փոխքաղաքապետ։ Վիրաբյանը զբաղվելու է մշակութային, կրթության եւ երիտասարդության հարցերով։
«Անհամեստ չհնչի, բայց Գյումրին միշտ համարվել է տարբեր ոլորտների լավագույն մասնագետների դարբնոց, որոնք եկել են Երեւան։ Սա, կարծում եմ, անհերքելի փաստ է:Այդ առումով ես հերթականներից եմ, որով Երեւանը հետաքրքրված է»,–ասաց Տիգրան Վիրաբյանը։
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշեց, որ սահմաններ պետք չէ դնել, մասնագետները կարող են Գյումրիից գալ Երեւան եւ Երեւանից գնալ Գյումրի. «Ես շատ երկար համոզել եմ պարոն Վիրաբյանին, որ ստանձնի այս պաշտոնը՝ ծանոթ լինելով նրա կազմակերպչական ունակություններին»։











