Հոկտեմբերի 22-ին ոստիկանություն է ահազանգել Երեւանի Աղբյուր Սերոբի շենքերից մեկի մի բնակչուհի եւ հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ գողերը դուռը բացել էին հարմարեցված բանալիով, գողացել էին 150 հազար ռուբլի, 400 դոլար, 440 հազար դրամ, ոսկյա զարդեր: Ընդհանուր վնասը կազմել է 5 մլն դրամ:
Ոստիկանները տեղեկություն են ստացել, որ ոմն Սաշը, Սարիթաղի բնակիչ Ալեքսանդր Ք.-ն, Երեւանի տարբեր շրջաններում կատարում են բնակարանային գողություններ: Բնակարանային գողությունը կատարելուց վայրկյաններ անց երեք կասկածյալներին բերման են ենթարկել ոստիկանություն: Նրանցից երկուսը կալանավորվել են, իսկ Լուկաշ Հ.-ն ստորագրության ազատ է արձակվել:











