Հայաստանի ԱԺ-ն իր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ նախօրեին օրինագիծը միաձայն ընդունվել էր խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ (72 կողմ):
ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում եւս այն հավանության էր արժանացել, սակայն եղել էին բազմաթիվ առաջարկներ:
Նշենք, որ համաներումը կտարածվի Շանթ Հարությունյանի գործի, «Սասնա ծռեր» գործով անցնող մի շարք անձանց վրա:
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։











