ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթը մեկնարկեց Նոր Նորքի 6–րդ զանգվածից (ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, բազմաթիվ քաղաքացիներ։ Ըստ քաղաքապետարանին ներկայացված իրազեկման՝ երթն ընթանալու է հետեւյալ երթուղիով. Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ։











