Ինգուշեթիայում հանրապետական պերինատալ կենտրոնում երեխայի բերանին պլաստիր է փակցրել կինը, ով նկարել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, հայտարարել է կենտրոնի գլխավոր բժիշկ Հադի Ուգուրչիեւան, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն:
Շաբաթ սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում հիվանդանոցային պալատում գտնվող նորածնի բերանին պլաստիրով ամրացված է ծծակ: Ընդ որում, բուժանձնակազմից եւ երեխայի բարեկամներից ոչ մեկը պալատում չէր: Տեսանյութի հեղինակը պարզաբանում է, որ երեխան գտնվում է Ինգուշետիայի հանրապետական կլինիկական պերինատալ կենտրոնում:
Ինչպես հաղորդել են Ներքին գործերի տարածաշրջանային կենտրոնում, Ինգուշետիայի ոստիկանության աշխատակիցները նախաքննական ստուգումներ են սկսել այդ գործով, որի շրջանակներում կհաստատվի երեխայի անվտանգության համար պատասխանատու անձը. համապատասխան ընթացակարգային որոշում է կայացվել: Տարածաշրջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հաղորդել է ՐԻԱ Նովոստի-ին, որ ըստ նախնական տվյալների՝ երեխայի բերանին ծծակը ամրացրել է պերիննատալ կենտրոնի պացիենտներից մեկը, որն արդեն խոստովանել է արարքը:
Ըստ Ուգուրչիեւայի՝ նկարահանումը կատարել է պացիենտը, որն օգտվել է առիթից, որ պալատի համար պատասխանատու բուժքույրը մեկ այլ պալատում ինհալացիա է անցկացնում:











