Նովոկուզնեցկում մերկ տղամարդը թռչկոտում էր ճանապարհային պարեկային ծառայության մեքենայի վրա մինչեւ ոստիկաններին հաջողվեց ձերբակալել նրան, հաղորդում է Life-ը:
Իրավախախտի մասնակցությամբ վիդեոն հրապարակվել է Youtube-ում:
Ըստ A42.ru-ի տեղեկությունների՝ տղամարդը անմեղսունակ վիճակում էր, երբ թռչկոտում էր բակում կայանած ավտոմեքենաների վրա ու կոտրում դրանց ապակիները:
Տեսանյութում երեւում է, որ ՃՊԾ-ի աշխատակիցներին անմիջապես չէր հաջողվել ձերբակալել իրավախախտին, սակայն արդյունքում ոստիկաններից մեկը քաշելով իջեցրել էր տղամարդուն ավտոմեքենայի տանիքից եւ դեմ տվել ասֆալտին:











