Կոռուպցիոներին բռնելով զբաղվող Դավիթ Սանասարյանը, պարզվեց, ամենամեծ կոռուպցիոներն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Կոռուպցիոներին բռնելով զբաղվող Դավիթ Սանասարյանը, պարզվեց, ամենամեծ կոռուպցիոներն է։ Չնայած՝ ըստ օդում կախված լուրերի՝ ամենամեծ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց պարադոքսալ վիճակում, որովհետեւ եթե ասի` գործը սարքած է, նշանակում է` նոր Հայաստանում գործ են սարքում, հետեւաբար, երեւում է, որ կարելի է գործ սարքել, իսկ եթե սարքված չի, նշանակում է` կա կոռուպցիա, այն էլ համակարգային»,– նշեց նա։
Արամ Հարությունյանը շեշտում է՝ ինչ–որ բան ինչ–որ մի տեղ սխալ է. «Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը շատ մեղմ գտնվեց այն մարդկանց նկատմամբ, որոնց մասին ասում էին, որ միլիարդներ են թալանել։ Նրանք ազատ ֆռֆռում են, եւ խոսակցություններ կան, որ նրանք մուծվել են։ Հետո ավելի շատ բան կպարզվի, եթե իշխանափոխություն լինի։ Ինչպես Վիլյամ Սարոյանն էր ասում՝ ինչ–որ բան ինչ–որ մի տեղ սխալ է»։
Նա շեշտում է՝ ամենամեծ կոռուպցիան այն էր, որ Նիկոլ Փաշինյանը իր հետեւից տանում էր մարդկանց, որոնք քաղաքականության հետ կապ չունեն. «Իսկ ամենամեծ կոռուպցիան այն էր, որ Նիկոլ Փաշինյանը իր հետեւից տանում էր մարդկանց, որոնք քաղաքականության հետ կապ չունեն. խմբակցության 88 պատգամավորների 90 տոկոսը կապ չունի քաղաքականության հետ։ Բացի այդ, բոլոր մրցույթներում հաղթում են իրենց մարդիկ»։











