Եթե լինեն հայտարարություններ, գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, մենք միանշանակ կհայտնաբերենք նրանց և կզբաղվենք նրանցով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2–ին Սևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ֆեյքերի դեմ պայքարի վերաբերյալ հարցին։

Անդրադառնալով ապրիլին ֆեյք էջերից մեկի օգտատիրոջը ձերբակալելուն, Վանեցյանն ասաց.

«Ֆեյքի տակ գործող անձի արարքներում կար հստակ հանցակազմ։ ԱԱԾ–ն շարունակում է ի աշխատանքները, և եթե լինեն հայտարարություններ, գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, մենք միանշանակ կհայտնաբերենք նրանց և կզբաղվենք նրանցով»,–ասաց նա

Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 4–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել «ֆեյքերով»: Վարչապետի հանձնարարականից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը՝  Իրանի և Հայաստանի քաղաքացի Արմեն Աբ Ավագին։