Մարտի 8-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գործարանային» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Մասիս քաղաքի 27-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների պահանջով կասկածվողը ներկայացրել է կռփազենք, որն առգրավվել է:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: