Որ գնում է մեղմացում՝ արդյոք դրանից հետեւո՞ւմ է, որ նախորդ տուգանքները չեղարկվե՞լու են։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում  հարցրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին։

«Խնդրում եմ՝ հստակեցրեք հանրության համար, որ բաց տարածքներում ընդամենը մոտը պետք է ունենա դիմակ, խնդրում եմ՝ բացեք առկայությունը եւ միայնփակ տարածքներում պտի կրվի դիմակ։

Դուք՝ ինքներդ, այս նախաձեռնությունը բերել եք, որովհետեւ ընդունում եք, որ նախկին տուգանքները 100 հազար, 200 հազար. 78 տարեկան տատիկ է ինձ գրել, որ դուրս է եկել իր գյուղի դիմաց կանաչի վաճառելու, տեղեկանքը չի ունեցել եւ 100 հազարի տուգանվել։ Դա աբսուրդային անհամաչափ է։

Որ գնում է մեղմացում՝ արդյոք դրանից հետեւո՞ւմ է, որ նախորդ տուգանքները չեղարկվե՞լու են, թե՞ ոչ»,- հարցրեց Զոհրաբյանը։

Փոխնախարարն ասաց, որ այդ օրենքը հետադարձ ուժ չունի. «Ես համաձայն չեմ, որ այս ձեւակերպումը խառնաշփոթ է առաջացնում։ Այն ինչը դուք նկատի ունեք, որ պարզ չէ, թե անձը պետք է կրի՞ դիմակ, թե՞ ոչ. դա կարգավորվում է մեկ այլ իրավական ակտով։ Եթե դուք կարծում եք՝ այնտեղ իրավական որոշակիության խնդիր կա կամ հասարակությանը եւս մեկ անգամ պարզաբանելու հարց, ապա դա խնդիր է։ Սակայն մեր առաջարակած իրավակարգավորումը դրան չի վերաբերում։

Սա արվում է դիմակի առկայությունը բավարարելու համար, որոհետեւ մենք գտնում ենք, որ անձի մոտ դիմակ չգտնվելու համար մինչեւ 250 հազար դրամ տուգանելը համաչափ չէ։ Այդ պատճառով էլ սահմանվում է պատասխանատվության այս միջոցը՝ 10 հազարի չափով։ Նախորդ տուգանքները կվերացվեն, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին այդ տուգանքներն ուժի մեջ են»։