Ուզում եմ, որ առաջին հերթին լինենք դուխով, վճռական եւ հաղթանակն ապահովված է լինելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, իր ուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ինչու եմ գնացել առաջնագիծ. մտահոգվելու բան չի եղել։ Մենք առաջին հերթին պետք է ոգեւորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ հրամանատարից, գերենալ Հարությունյանից մինչեւ շարքային զինվոր։ Ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը. ոչ թե սպառազինություններով զինված ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը։ Առաջին հերթին ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջեւ։ Ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք։ Ուզում եմ գոհունակությամբ նշել մեր սպայական անձնակազմի հերոսությունը։ Իրականում հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը, եւ մեզ դա է պետք։ Բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու»,- ասաց նախագահը։

Շարունակելու ենք մինչեւ վերջին մարդն ու զինվորը պատրաստ ենք զոհվելու. նման պարագայում անհնար է հաղթելը»։