Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է ներկայացրել հերտակոծվող Ստեփանակերտից:
«Առանց մեկնաբանության. Ստեփանակերտ 04.10.20, 12:30»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։











