Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են 1988 թ. ծնված Անժելա Մանուչարյանն ու երկու տարեկան որդին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
«Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մաշտոցի բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:











