Երեւանի Սայաթ-Նովայի փողոցի հրդեհի մասին նոր մանրամասներ, ինչպես նաեւ տեսանյութ է NEWS.am-ին տրամադրել գործակալության NEWSmaker նախագծի մասնակիցը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, մայրաքաղաքի Սայաթ-Նովա 13 շենքի («Լեւոն Թրավել»-ի շենքի կողքի շենքը) 103-րդ բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքների մասին:Տեսանյությում պարզ երեւում է,թե ինչպես է 5 հարկանի շենքի 4-րդ հարկում բռնկված հրդեհը տարածվում նաեւ դեպի 5-րդ հարկ։ NEWSmaker-ի փոխանցմամբ, տեսանյութը նկարահանվել է այսօր ժամը 18։00-18։30-ի սահամններում։ 

Նշենք, որ հրդեհի հետեւանքով մահացել է 64-ամյա Արմինե Հովերյանը, իսկ 35-ամյա Կարեն Պետրոսյանն ստացել է 1-ին աստիճանի այրվածքներ:Փրկարարները նրան իջեցրել են բնակարանի պատշգամբից եւ տեղափոխել ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Ըստ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տվյալների, այսօր` սեպտեմբերի 17-ին, ժամը 17:07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սայաթ-Նովա 13 շենքի 103-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին: Մեր տեղեկություններով, Արմինե Հովերյանը դասախոս է: