Փաշինյանը երեկվա ասուլիսում հավասարության նշան էր դնում լիսաբոնյան եւ մադրիդյան գործընթացների միջեւ. այդ երկու գործընթացները համեմատելը նույնն է, ինչ մեկ մեշոկ կարտոֆիլը համեմատել ՔՊ-ի հետ. որովհետեւ երբ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններ են լինում, ոչ ՔՊ-ն, ոչ մի մեշոկ կարտոֆիլը չեն պատասխանում, հետեւաբար դրանք նույնն են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

«Թե ինքնորոշման իրավունքի, թե գործընթացների կարեւորության տեսանկյունից եւ այն պարզ պատճառով, որ Լիսաբոնում Հայաստանը վետո է կիրառել, այդ երկու գործընթացները համադրելի չեն: Բա եթե Լիսաբոնով Արցախի ինքնորոշման իրավունքը վերացվել էր, բա Կազանն ի՞նչ էր,  բա համանախագահող երկրների ղեկավարների 5 հայտարարություններն ի՞նչ էին: Ամենակարեւորչը, բա 30 տարի ինչի՞ շուրջ են բանակցություններ գնացել, եթե որոշված էր»,-ասաց նա:

Անդրադառնալով Աղդամով Ստեփանակերտ հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Մամիջանյանն ասաց. «Հարցին՝ արդյոք ինքը տեղյակ էր Շառլ Միշելի հայտարարության մասին եւ ինչ ռեակցիա ուներ, պատասխանեց՝ ինձ համար զարմանալի չէր, տեփղյակ էի,. Բայց այդ հարցը բանակցություններում չի քննարկվել: Բա դու ինչի համար ես այնտեղ գնում, ինչ իմաստ ունի այնտեղ գնալը, եթե բանակցությունների ավարտական հայտարարության մեջ տեղ է գտնում մի հայտարարություն,  որից դու տեղյակ ես, բայց չես բանակցել»: